Ժամանակի վկան

Բարոյական հաղթանակներով առաջնորդվելու ժամանակներն անցել են․ Աշոտ Ներսիսյան․ «Ժամանակի վկան»

«Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն» ՀԿ-ի գլխավոր նպատակը հայոց պատմության զարգացման փուլերի հիման վրա քաղաքական վերլուծություններ իրականացնելն է, անցյալի և ներկայի իրադարձությունները ակադեմիական և հանրային լայն լսարանին պատմաքաղաքական նոր հայեցակարգերով մատուցելը։

Հաղորդման հյուրը՝ «Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն»-ի հիմնադիր նախագահ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը մանրամասնում է կենտրոնի գործունեության առանցքային ուղղությունները։

«Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն» ՀԿ-ն հիմնադրվել է 2018 թ. փետրվարին: Կենտրոնի գլխավոր նպատակն է հայոց պատմության զարգացման փուլերի հիման վրա իրականացնել քաղաքական վերլուծություններ, անցյալի և ներկայի իրադարձությունները պատմաքաղաքական նոր հայեցակարգերով մատուցել ակադեմիական և հանրային լայն լսարանին։

Վերլուծական կենտրոնի հիմնադիրները համոզված են, որ առկա արհեստական պատմագիտական, տնտեսագիտական և քաղաքագիտական  հայեցակետերի մերժումն անհրաժեշտ է, մեջբերում եմ «Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն»-ի կայքից, «մեր ժողովրդի, մեր պետական և ոչ պետական քաղաքական և տնտեսագիտական մտքի կուռ և ամբողջական դարձնելու տեսանկյունից», ինչպես նաև նպաստել ՀՀ ազգային անվտանգության վերաբերյալ ռազմավարության մշակմանը, արտաքին դիվանագիտական այնպիսի ուղիների որդեգրմանը, որոնք հայոց պատմության ընթացքում քննություն են բռնել։

«Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն»-ի հիմնադիր նախագահ պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանի հետ ևս մեկ հաղորդում կարող եք գտնել Հանրային ռադիոյի պաշտոնական կայքէջի «Ժամանակի վկան» հաղորդաշարի հարթակում։

Այսօր շարունակում ենք քննարկումը։ Անցյալում կատարված և արդի ժամանակաշրջանում կատարվող մի քանի պատմական անցքերի ու իրողությունների վերաբերյալ բանախոսի պատմաքաղաքական վերլուծությունները լույս կսփռեն նաև նոր մեթոդաբանությամբ իրականացվող հետազոտական, պատմա-քաղաքական վերլուծական աշխատանքի վրա, որը կատարում են «Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն»-ի գիտնականները։

Ավելի հանգամանալից կտեղեկանաք նաև կենտրոնի «Պատմություն և քաղաքականություն» խորագրով գիտական հանդեսի աշխատանքին։

Այսօր շատ է խոսվում ժողովրդավարությունից։ Իսկ ի՞նչ է ժողովրդավարությունն ըստ Աշոտ Ներսիսյանի։ 

Ժողովրդավարության թեման արտածելով նաև Հայաստանի առաջին Հանրապետության շրջանի վրա, ակնհայտ է դառնում, որ այն բացասական ազդեցություն ունեցավ նաև գրեթե մեկ դար առաջ ստեղծված պետականության համար՝ նպաստելով դրա կործանմանը։

«Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն»-ը 2018 թվականից հրատարակում է գիտական պարբերական՝ «Պատմություն և քաղաքականություն» խորագրով։ Այս գիտական հանդեսը յուրահատուկ հարթակ է ոչ միայն ճանաչված պատմաբանների, հայագետների, քաղաքագետների, իրավաբանների, տնտեսագետների, մշակութաբանների և այլ հարակից գիտությունների մասնագետների համար գիտական վերլուծություններ կատարելու, այլև այն երիտասարդ գիտնականներին, ուսանողներին հնարավորություն է ընձեռում տպագրվելու և գիտական տեսակետներ հայտնելու։

Իսկ արդի փուլում ի՞նչ վիճակում է հայ քաղաքական միտքը։

Հայ քաղաքական մտքի ճգնաժամը բանախոսը պարզաբանում է սահմանազատման, սահմանագծման օրինակով։ Հայ քաղաքական մտքի ճգնաժամային վիճակի ևս մեկ օրինակ է բերում բանախոսը, այս անգամ արդեն ՀԱՊԿ-ի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օրինակով։

Ամփոփելով հաղորդումը, հավելեմ, որ «Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն» ՀԿ-ն այն գիտական կենտրոններից է, որոնք կարևորում են նաև համաշխարհային պատմության հիմնահարցերի լուսաբանումը։ Այդ նպատակով կենտրոնը ներգրավում է հայ և համաշխարհային նշանավոր պատմաբանների, հայագետների և քաղաքագետների։

Բացի այդ կենտրոնի հիմնադիրները կարևորում են նաև տնտեսական, մշակութային, իրավական և այլ քաղաքականությունների վերաբերյալ նոր հայեցակարգերի մատուցումը։ «Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոն»-ի պաշտոնական կայքն ունի ոչ միայն պատմագիտական և քաղաքագիտական ուղղվածություն, այլ նաև զբաղվում է ամենօրյա լրատվության մատուցմամբ։

Back to top button