ԿարևորՄիջազգային

Նյու Յորքը՝ նարնջագույն մշուշի մեջ

Կանադայում մոլեգնող անտառային հրդեհները ստիպել են տասնյակ միլիոնավոր հյուսիսամերիկացիների դիմակներ կրել այս շաբաթ: Նարնջագույն թանձր ծուխը լցվել է բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ Նյու Յորք։ Հինգշաբթի առավոտյան ամերիկյան այս մեգապոլիսում օդի որակն ամենավատն է եղել աշխարհում, հայտնում է IQAIR մոնիտորինգային ծառայությունը։

BBC-ի թղթակիցը պատմում է նարնջագույն մշուշով պատված քաղաքի կյանքի մասին։

«Բժիշկները կոչ են անում լրատվամիջոցներին պաշտպանել երեխաներին, տարեցներին և սրտային հիվանդներին: Շտապ օգնության բաժանմունքներում մարդկանց նկատելի աճ է գրանցվել. Ոչ բոլորն են անմիջապես հասկացել, թե որտեղ է կրակը, ուստի ոստիկանություն կանչերն ավելի շատ են եղել»,- գրում է նա։

Նյու Յորքի մի շարք դպրոցներ դադարեցրել են դասերը, իսկ Բրոդվեյի թատրոնները չեղարկել են հանրահայտ ներկայացումների մի մասը: Տեղական որոշ օդանավակայաններում մեկնումները և վայրէջքները հետաձգվել են մեկ ժամով։

Թերթերը, ինչպես միշտ, լի են օգտակար խորհուրդներով։ Առաջարկվում է պատուհանների ճեղքերը սրբիչներով փակել և հնարավորինս քիչ դուրս գալ: Արդեն հայտարարվել է, որ կանադական ծուխը միջին վիճակագրական նյույորքցու կյանքի տևողությունը մեկ ժամով կրճատում է։

Back to top button