Վերնատուն

Հուսո առագաստը»՝ նաև երազանք ազատության և աշխարհում ազատ նավարկելու մասին․ «Վերնատուն»

Այս տարի արդեն 8-րդ անգամ կանցկացվի «Հուսո առագաստ» հեղինակային երգի ամենամյա միջազգային փառատոնը։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար երգահան Էդուարդ Զորիկյանի «Հուսո առագաստ» երգը, որը փառատոնի հիմնն է, երազանք ունենալու և ազատության մասին է։ Էդուարդ Զորիկյանը, խոսելով երգի նախապատմության մասին, ասում է, որ կուզենար, որ ազգովի մեկ ընդհանուր ցանկություն ունենանք։ Էդուարդ Զորիկյանն անդրադառնում է հեղինակային երգին բնորոշ հատկություններին և մասնակիցների ընտրության սկզբունքներին։

«Հիմքում արժեքավոր չափածո պիտի լինի, և մի տարիք պիտի գա, որ գտնես քո դեմքը, քո ոճը, քո մատուցման ձևը, որևէ յուրահատուկ բան, ոչ թե կրկնես ինչ որ մեկին», – ասում է երգահանը։

Փառատոնը երեք փուլից է կազմված՝ նախընտրական և երկու համերգային՝ ընտրական և ամփոփիչ համերգ՝ Սևանում։ Զորիկյանն ասում է՝ հաճախ իրենց դիմում են երիտասարդներ, որոնք դեռ չեն ձևավորվել, սեփական ես չունեն և այս կամ այն երաժիշտի ազդեցության տակ են։ Սակայն, երբ ընտրության առաջ են կանգնում, միշտ ընտրում են երիտասարդներին։ Զորիկյանը նախըտրական փուլը համարում է խոհանոցային փուլ, ակնկալում է բացահայտել մի հեղինակի, ում մասին, կխոսեն տասը տարի անց։

Back to top button