ԿարևորՍպորտ

Հայ մարմնամարզիկները World Challenge Cup-ի եզրափակչում են

Խորվաթիայում ընթացող մարմնամարզության World Challenge Cup-ի հերթական փուլում Հայաստանի ևս երկու վարժություններում եզրափակչի մասնակիցներ ունի:

Տոկիոյի ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել հենացատկի վարժությունում, իսկ Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը հաղթահարել են օղակների վարժության որակավորման փուլում:

Ավելի վաղ Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել նժույգ թափերի և զուգաայտերի վարժություններից, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ նժույգ թափերից:

Մարմնամարզիկները հանդես են գալիս մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ:

Աղբյուր՝ armsport.am

Back to top button