ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին

Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին վիրահատության առիթով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթել է, որ Ամենախնամ Տերը քառառողջություն պարգևի Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ շնորհելով Հովվապետական երկար տարիների ծառայություն։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չորեքշաբթի կեսօրին Հռոմի Gemelli հիվանդանոցում ենթարկվել է իր տարիքի համար լուրջ վիրահատության: Նա որովայնի ճողվածքի խնդրով է տեղափոխվել հիվանդանոց:

Back to top button