ԿարևորՀասարակություն

Ադրբեջանցի զինծառայողի դատաքննությունը կանցկացվի դռնփակ

Սյունիքի մարզի ընդհանուր իարավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի որոշմամբ, այսօր՝ հունիսի 9-ին, երեք ամսով երկարաձգվեց   Ադրբեջանի քաղաքացի Հուսեյին Ախունդովի կալանքը։ Ադրբեջանի բանակի 20-ամյա զինծառայողին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շախբուզի զորամասում, իր համածառայակցի՝ Ագշին Բաբիրովի հետ ապրիլի 7-ին դիտավորությամբ,  խախտել են  Հայաստանի պետական սահմանը,  առանց մաքսային հսկողության, ապօրինի պահել և տեղափոխել են հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգեր ու ռազմամթերք հանդիսացող 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ: Նրանք նախ հասել են Սիսիանի Բնունիս գյուղ, որտեղ Բաբիրովը բռնվել է։ Իսկ Ախունդովը Սիսիանից հասնելով Կապան,  կյանքից ապօրինաբար զրկել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին։

Երբ մեղադրյալը մտավ դահլիճ,  Հայրապետ Մելիքսթեյանի հարազատների նյարդերը տեղի տվեցին ու նրանք սկսեցին բղավել Ախունդովի վրա։ Սակայն անմիջապես զսպեցին իրենց կրքերը ու դատավոր Նապոլեոն Օհանյանը սկսեց դատական նիստը։

Դատարանը դատավարական  կողմերի ինքնությունը ճշտելուց հետո անցավ կալանքի երկարաձգաման հարցին։ Հանրային  մեղադրողը միջնորդեց 3 ամսով կալանքը երկարաձգել; Ախունդովը ինքն էլ համաձայնեց կալանքի երկարձգմանը ասելով, որ դատարանը ինչ որոշի համաձայն է։ Դատարանը որոշեց նաև  ապացույցների հետազոտման կարգը։ Նախ կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերւը, հետո կլսեն վկաներին, որից հետո մեղադրյալին։ Հանրային մեղադրողն առաջարկեց նիստը շարունակել դռնփակ, քանի որ գործում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ կան։ Տուժող կողմի պաշտպան Կարեն Ալավերդյանը  առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դռնբաց նիստում պետք է ապահովվի արդար դատաքննությանը սկզբունքը։ Ի վերջո, դատաարանն որոշեց դատաքննությունն անցկացնել դռնփակ։ Հաջորդ դատական նիստը հունիսի 21-ին է։

Back to top button