Հայագիտակ

Քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի հերոսները շարքային երևանցիներն էին․ «Հայագիտակ»

Այս տարի քանդակագործ, նկարիչ Խաչատուր Իսկանդարյանի 100-ամյակն է։ Հայաստանի ազգային պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանը պատմում է. «Այնքան լուսավոր մարդ էր։ Բարի։ Պատկերասրահ գալուն պես սկսում էր կոնֆետ բաժանել։ Նրան սիրում էին բոլորը ու ժպտում էին նրա մասին խոսելիս։ Երևանում ծնված ու մեծացած լինելով, նա անչափ սիրում էր քաղաքը։ Նրա մանրաքանդակների հերոսներն են կոշիկ մաքրողը («Լոպազը»), սիրահար զույգը, լարախաղացը, թութ թափ տվողները, մի խոսքով իրենց առօրյայով զբաղված մարդիկ։ Իհարկե, նա ունի նաև բազմաթիվ մոնումենտալ աշխատանքներ, օրինակ Հակոբ Մեղապարտի արձանը»։

Շատ հետաքրքիր են վարպետի նկարչական աշխատանքները, որոնք նա կատարել է հիմնականում արտասահմանում եղած ժամանակ։ Խաչատուր Իսկանդարյանը ապրեց շատ երկար ու բեղմնավոր կյանք։ Նա ստեղծագործում էր անգամ իննսունն անց տարիքում։

Back to top button