ԿարևորՀասարակություն

Որոշ մարզերում կներդրվեն շարժական տրանսպորտային գրասենյակներ

Անհրաժեշտություն է առաջացել որոշ մարզերում ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք կահավորված կլինեն համապատասխան գույքով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը հնարավորություն կստեղծի իրականացնել պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների ընդունելությունը, համապատասխան հաշվառման և այլ անհրաժեշտ գործառույթները:

Շարժական տրանսպորտային գրասենյակներում աշխատանքներ իրականացնող ծառայողները, նախապես տեղյակ պահելով շահառուներին, սահմանված օրերին կշրջեն նրանց բնակության վայրերում, կհաշվառեն, կբացատրեն իրավունքներն ու պարտականությունները, կիրականացնեն պատժի կամ վերահսկողության կատարման համար օրենքով սահմանված բոլոր գործառույթները, անհրաժեշտության դեպքում կտրամադրեն իրավաբանական խորհրդատվություն՝ պատժի կամ վերահսկողության վերաբերյալ, ինչպես նաև կտրամադրեն հոգեբանական ծառայություններ, ինչը կնպաստի Պրոբացիայի ծառայությանն օրենքով վերապահված գործառույթների արդյունավետ իրականացմանը։ Շարժական տրանսպորտային գրասենյակների ներդրմամբ կիրականացվի նաև ծառայության գրասենյակների օպտիմալացում և կենտրոնացված կառավարում, մասնավորապես՝ այն քաղաքների գրասենյակները, որոնք սպասարկում են քիչ թվով շահառուներ կփակվեն և դրանց ռեսուրսը կկենտրոնացվի մարզային մարմինների կենտրոնական գրասենյակներում: Նախատեսվում է փակել ինը գրասենյակ:

Եվս մեկ մարդատար 17 նստատեղով ավտոմեքենայի ձեռքբերումը կնպաստի նոր ստեղծված մասնագիտական ուսումնական կենտրոնի զարգացմանը և նպատակների արդյունավետ իրականացմանը, ավելի շատ թվով շահառուների ներգրավմանը կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերին:

Back to top button