ԿարևորՀասարակություն

ՄԻՊ աջակցությամբ քաղաքացին ստացել է 2 ամսվա չվճարված նպաստը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու հարցում, հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Դիմումատուի տեղեկացմամբ՝ ինքն ու անչափահաս զավակներից մեկն ունեն հաշմանդամություն, ընտանիքը բաղկացած է հինգ անձից և հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ստանում են ընտանեկան նպաստ։ Նրա պնդմամբ՝ այլ բնակարան տեղափոխվելու և հաշվառման հասցեն փոխելու հիմքով դադարեցվել է նպաստ ստանալու իրավունքը։

Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը կապ է հաստատել պետական իրավասու մարմնի ներկայացուցչի հետ։

Ստացված պարզաբանման համաձայն, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելուց հետո հաջորդ ամսվա ընթացքում ընտանիքին կվճարվի նախորդ 2 ամիսների չվճարված նպաստը։

Ավելի ուշ քաղաքացին Պաշտպանին տեղեկացրել է, որ խնդիրը լուծվել է, և ինքը ստացել է նախորդ ամիսների չվճարված գումարը։

Back to top button