ԿարևորՀասարակություն

Մեկնարկել են «Շիրակ» մարզադաշտի արևմտյան հատվածի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Շիրակի մարզը պատրաստվում է Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացմանը։ Խաղերի բացման պաշտոնական արարողությունը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով՝ նորոգվում են անհրաժեշտ ենթակառուցվածքները։

Մեկնարկել են «Շիրակ» մարզադաշտի արևմտյան հատվածի անբարեկարգ վիճակում գտնվող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, ֆեյսբուքյան գրառմամբ՝ հայտնում է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյան։

«Այսօր մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել եմ աշխատանքների ընթացքին, շինարարի հետ քննարկել առաջիկա անելիքներն ու հորդորել շինարարությունն իրականացնել առանց թերացումների և ավարտել նախատեսված ժամկետներում։

«Շիրակ» մարզադաշտի արևմտյան կողմի տարածքի հիմնանորոգման (հատված կմ 0+000- կմ 0+199) աշխատանքների իրականացման համար կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր և հայտարարվել շինարարությունն իրականացնող կապալառու և որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն իրականացնող կազմակերպությունների մրցույթներ։

Աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 66 մլն 417 հազար դրամ գումար, որից կապալառու կազմակերպությանը՝ 65 մլն 6333 հազար դրամ կհատկացվի, որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություն իրականացնողին՝ 390 հազար, հեղինակային հսկողություն՝ 393 հազար 800 դրամ:

Իրականացվելու են երթևեկելի մասի 2380 քառակուսի մետր երկշերտ ասֆալտապատման, 40 քառակուսի մետր իջատեղերի և 244 քառակուսի մետր մայթերի կառուցման աշխատանքեր։ Աշխատանքներն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն», – գրել է նա։

Back to top button