ԿարևորՀասարակություն

Կանադայի վարչապետը հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ

Կանադահայ համայնքը հզոր է և կենսունակ. Թվիթերի իր էջում գրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Նա հայտնել է, որ հանդիպել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի հետ:

«Կանադահայ համայնքը հզոր է և կենսունակ. ես այսօր հանդիպեցի Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ առաջին կաթողիկոսի հետ, խոսեցինք այդ մասին։ Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,- գրել է Թրյուդոն:

Back to top button