ԿարևորՄշակույթ

Այսօր «Դիմակահանդեսն» է, իսկ վաղը` «Սպարտակը»

Երեկ Արամ Խաչատրյանի հանրահայտ «Գայանե» բալետի բացօթյա բեմադրությունը Թումանյանի այգի էր բերել ավելի քան 3000 հանդիսատեսի։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակաված՝ կից գրառմամբ․

«Փոքրից մեծ հավաքվել էին` վայելելու հայկական դասական սիրո պատմությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Միացե՛ք մեզ այսօր երեկոյան ժամը 8-ին, քանի որ մենք շարունակում ենք տոնել մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակը: Այսօր բեմին կլինի «Դիմակահանդեսը», իսկ վաղը` «Սպարտակը»:

Back to top button