Սփյուռքի ձայնը

Չարենցին թարգմանելը մեծ հպարտություն է․ «Սփյուռքի ձայնը»

Երիտասարդ բանաստեղծ, թարգմանիչ և գրաքննադատ, հարենադարձ Կոնստանտին Շաքարյանը ծնվել է Ռուսաստանում, սակայն մոտ 15 տարի առաջ ընտանիքը որոշել է տեղափոխվել Հայաստան։ Կոնստանտինը հայերենից ռուսերեն է թարգմանում հայ դասական և ժամանակակից պոետներին: Նա նաև բանաստեղծություններ է գրում, որոնց ընթերցողները սովորաբար օտարազգիներն են, մասնավորապես ռուսալեզու ընթերցողները:

Կոնստանտին Շաքարյանի առաջին գործերը տպագրվել են Հայաստանում, ռուս գրականության հետ նրա ծանոթությունը նույնպես եղել է հայրենիք տեղափոխվելուց հետո:

«Առաջին գործերս գրել եմ սիրո մուսայի շնորհիվ, սակայն հարց էր, թե ավելի հասուն տարիքում կշարունակեմ այդ անհասկանալի գործով զբաղվել, թե ոչ: Ստացվեց այնպես, որ ես շարունակեցի ու այսօր առանց գրելու և թարգմանելու չեմ պատկերացնում իմ կյանքը»,- ասում է երիտասարդ բանաստեղծը:

Նրա սիրած բանաստեղծը Չարենցն է։ Կոնստանտինն ասում է, որ արդեն կարող է Չարենցի գործերը թարգմանել, «որքան էլ խոսքերս անհամեստ թվան»։

Հայերենից ռուսերեն թարգմանություններ և թարգմանիչներ քիչ են մեր երկրում, իսկ մեր գրականությունը մասսայականացնելու կարիք կա, ասում է երիտասարդ գրողն ու թարգմանիչը։

«Ես հայագիր գրող չեմ, երևի չդառնամ էլ, սակայն ռուսերենով ևս գրում եմ իմ հայրենիքի, մեր ազգի ճակատագրի մասին»:

Երիտասարդ հեղինակը նաև մի կարևր հարցի է անդրադառնում. Խոսքը ընթերցողների ու գրողների հանդիպումների մասին է: Նա փաստում է, որ այսօր գրողների գրքերը կարդում են գրողները, շնորհանդեսներին գնում են գրողները:

«Իհարկե, կա մի զանգված, որին հետաքրքրում է պոեզիան, նոր ասելիքը, սակայն նրանք շատ չեն»,- ավելացնում է:

Երիտասարդ գրողը ռուսերեն է թարգմանել նաև հայ ժամանակակից գրող Բաբկեն Սիմոնյանի և ամերիկաբնակ Սոնա Վանի գործերը։

«Երկու տարբեր պոետներ, որոնց գործերը նույնպես շատ տարբեր են և հենց այդ պատճառով էլ ինձ շատ են հետաքրքրում»,- ասում է:

Իսկ որն է 21-րդ դարի գրողի ոգեշնչման աղբյուրը։ Մանրամասները գրող-թարգմանիչ Կոնստանտին Շաքարյանի հետ հարցազրույցում։

Back to top button