Մասնագիտություն

Նրանք աշխարհն ավելի գեղեցիկ ու հարմարավետ են դարձնում․ «Մասնագիտություն»

Նրանք օգնում են աշխարհը դարձնելու ավելի գեղեցիկ, էսթետիկ և հարմարավետ: Նրանց ստեղծագործ մտքի, վարպետության և ինքնատիպ գաղափարների շնորհիվ ցանկացած տարածք վերածվում է գեղագիտական և, որն ամենակարևորն է, հարմարավետ միջավայրի:

Միջավայրի դիզայն. ժամանակակից աշխարհում աշխատաշուկայի ամենապահանջված մասնագիտություններից մեկը: Հետաքրքիր և բազմաոլորտ մասնագիտություն՝ միտված գեղագիտորեն ձևավորելու շրջակա միջավայրը և ապահովելու մարդկանց բարեկեցությունը:

Միջավայրի դիզայն. ստեղծագործելու անսահման հնարավորություն, անընդհատ զարգացում, ազատություն, ինքնարտահայտում, նոր ու ինքնատիպ գաղափարների իրագործում: Եվ քանի որ այս մասնագիտությունը սերտորեն կապված է գիտության ու տեխնիկայի առաջընթացին, հետևաբար այստեղ ձեր բոլոր մտքերը կդառնան իրականություն:

Զրույց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի դեկան, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Արտաշես Մելիքյանի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի մագիստրանտ Լուսինե Հովհաննիսյանի հետ։

Back to top button