ԿարևորՄիջազգային

Կախովսկայա ՀԷԿ-ն ավերվել է, թե՛ ուկրաինացի, թե՛ ռուս պաշտոնյաներն ասում են, որ կայանը վերանորոգման ենթակա չէ

Այս գիշեր պայթեցվել է Խերսոնի շրջանի Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։

Չնայած Կախովսկայա ՀԷԿ-ում տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր գնահատականներին, թե՛ ուկրաինացի, թե՛ ռուս պաշտոնյաներն ասում են, որ կայանը վերանորոգման ենթակա չէ:

«Տուրբինային սրահի ներսից պայթյունի հետևանքով Կախովսկայա ՀԷԿ-ը ամբողջությամբ ավերվել է, կայանը չի կարող վերականգնվել», — հայտնել է «Ուկրհիդրոէներգոն»։

Առայժմ փորձագետները չեն հասկանում, թե ինչ վնաս կհասցնի քանդված պատվարի միջով լցվող ջուրը։ Սակայն Խերսոնից տարհանումն արդեն սկսվել է, գրում է BBC-ին։

«Ակնհայտ է, որ [վերանորոգումը] անհնար է: Ես կարծում եմ, որ ինչպես այս հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1950-ականներին, այնպես էլ մեր հաղթանակից հետո այն պետք է վերակառուցվի»,- «Россия 24» հեռուստաալիքին ասել է Նովա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը (մեջբերումը՝ «Ինտերֆաքս»-ի)։

ՏԱՍՍ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի փլուզումը շարունակվում է։ Այժմ կայանի բացվածքների կեսն արդեն քանդված է։ Ավելի վաղ նույն գործակալությունը գրել էր 28 բացվածքներից 11-ի ոչնչացման մասին։

Back to top button