ԿարևորՄշակույթ

Արամ Խաչատրյանի հիշատակի խնկարկման արարողություն` պանթեոնում

Օրը խաչատրյանական է. այսօր լրանում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը:

Այս կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մասնակցել են Արամ Խաչատրյանի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին:

«Արամ Խաչատրյանի արվեստը միշտ այժմեական է՝ անկախ փոփոխվող մարտահրավերներից ու խնդիրներից։ Հոբելյանական տարին ևս մեկ առիթ է վերաիմաստավորելու և նորովի գնահատելու Արամ Խաչատրյանի թողած հսկայական ժառանգությունը, որտեղ մշտապես անելիք ունենք՝ նաև նոր շերտեր բացահայտելու առումով»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Back to top button