

ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան միկրոբլոգում շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին, որում նշված է.
«Մաղթում ենք ամենայն հաջողություն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց պատասխանատու առաքելության մեջ»:
ՄԱԿ ԱԽ 2024-2025 թթ. մշտական անդամներ են ընտրվել Սլովենիան, Ալժիրը, Սիեռա-Լեոնեն, Կորեայի Հանրապետությունը, Գայանան: