ԿարևորՀասարակություն
Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ ԱՀ ՊԲ


Հունիսի 6-ին, ժամը 11:00- 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։