ԿարևորՄիջազգային

Կտրվի Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի մեկնարկը

Հունիսի 6-ին՝ ժամը 13.30-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կտրվի Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի մեկնարկը։

Ասուլիսով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, Խաչատրյանի անվան 19-րդ մրցույթի ժյուրիի նախագահ Սերգեյ Սարաջյանը։ Բանախոսներն ասուլիսի ընթացքում կներկայացնեն մանրամասներ մրցույթի մասնակիցների, ժյուրիի անդամների, մրցութային փուլերի, խաչատրյանական մրցույթի նպատակների, նախորդ տարիների ձեռքբերումների մասին։

Ճեպազրույցից հետո տեղի կունենա վիճակահանություն, որի միջոցով կորոշվի մրցույթի ընթացքում մասնակիցների ելույթների հերթականությունը։ Նշենք, որ մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է 22 դաշնակահար 7 երկրից։ Մրցույթին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերը կշրջեն նաև Խաչատրյանի տուն-թանգարանում, կծանոթանան մեծ կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը։

Հունիսի 6-ը Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այս տարի նշվում է հայ մեծ կոմպոզիտորի 120-ամյակը։ Ամեն տարի այդ օրը մեկնարկում է Խաչատրյանի անունը կրող միջազգային մրցույթը։ Այս տարի մրցույթն անցկացվում է դաշնամուրի մասնագիտական կարգում։

Նույն օրը՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման համերգը։

Back to top button