Հայկական հարց

Ինքնուրույն գործելու կամք չդրսևորելը նպաստեց Կարսի հանձնմանը․ «Հայկական հարց»

1918-ի մարտի 28-ին դատարկվեց Սարիղամիշը։ Էրզրումի անկումով էլ սկսվեց ճակատագրական պարտությունների շղթան, որը ձգվեց մինչև Սարդարապատ։ Հայ ժողովուրդը հայտնվեց օրհասական գոյապայքարի հրամայականի առջև։ Շուտով պարզ դարձավ, որ վճռական էր լինելու Կարսի համար մղվելիք ճակատամարտը։

Հայկական բանակային ուժերը պատրաստ էին դիմադրության։ Ապրիլի 11-ին Անդրկովկասյան սեյմի վարչապետը և ռազմական նախարարի պաշտոնակատարը հայկական կորպուսի հրամանատարությանը կարգադրեցին հանձնել Կարսը։

Ինքնուրույն գործելու կամք չդրսևորվեց, և ապրիլի 12-ին Կարսը դատարկվեց։ Նույն օրը երեկոյան քաղաք մտավ թուրքական առաջապահ զորամասը։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Հայոց ազգային խորհուրդը և մայիսյան հերոսամարտերը»՝ մաս 3-րդ։

Back to top button