Խոշորացույց

Ապակայունացումն ու կայունացումը. Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը. «Խոշորացույց»

Ռեջեփ Թայիպ Էրդողանը կշարունակի ղեկավարել Թուրքիան` 20 տարվա կառավարումից հետո։ Երբ նա եկավ իշխանության, ես երիտասարդ լրագրող էի և հիշում եմ, թե ինչպիսի երկիր եկավ նա կառավարելու։

Այս երկու տասնամյակներում նա Թուրքիան դարձրեց տարածաշրջանային տերություն, որը շատ ակտիվ դեր է խաղում մեր մեծ տարածաշրջանում ու, ըստ իս, քաոսում փորձում է վերակերտել նորօրյա կայսրություն։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն ասում է, որ դժվար է կանխատեսել, թե ուր կգնա Թուրքիան։ Նա կարծում է, որ Էրդողանը տարածաշրջանն ապակայունացնելու դիրքերից փորձելու է անցում կատարել դեպի կանխատեսելի քաղաքականություն։

«Իր այս քաղաքականությունը Թուրքիան վերադարձել է 2020-ի վերջին և 2021-ի սկզբին»,- ասում է տարածաշրջանային հարցերով փորձագետը։ Ըստ նրա` տարածաշրջանի տարբեր տեղերում իրավիճակը ապակայունացնելու գագաթնակետը Արցախյան 44-օրյա պատերազմն էր։ որը փոխեց Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը։

Արմեն Պետրոսյանը փաստում է, որ դրանից հետո Թուրքիան բոլոր ուղղություններով փորձում է կարգավորել իր հարաբերությունները արաբական երկրների` Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էգիպտոսի, նաեւ Իսրայելի հետ։ Վերջին կես տարում նա նաև Սիրիայում է դադարեցրել իր ապակայունացման քաղաքականությունը։

Դա ունի իր պատճառները. Թուրքիայի տնտեսությունն այլեւս չի կարողանում բավարարել այս երկրի աշխարհաքաղաքական հավակնությունները։

Բայց իր այս քաղաքականության մեջ Էրդողանը խնդիր ունի.  ընտրական գործընթացում Ռուսաստանի և Ադրբեջանի ահռելի աջակցության պարտքերը պետք է վերադարձնի։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ  

Թուրքիան, Հայաստանը  և մեծ տարածաշրջանը. թեմայի շուրջ են խոսում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։

Back to top button