ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է.

«Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի  հրամանատարությանը։

Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»։ 

Back to top button