ԿարևորՀասարակություն
Գայանե Հակոբյանը կրկին կալանավորվեց


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի գործով առաջին դատական նիստը։
Դատարանը որոշել է փոխել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի խափանման միջոցը՝ բավարարելով հանրային մեղադրողի միջնորդությունը և կալանավորել նրան՝ 1 ամիս, 15 օր ժամկետով։ Հաշվարկը սկսվում է 05․06․2023 թ-ից։
Այսօր ավելի վաղ Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հաղորդման հիմքով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մարդուն առևանգելու հոդվածով։
Մայիսի 17-ին իրավապահները բերման են ենթարկել Գայանե Հակոբյանին։