Բարձր գրականություն

Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրությունը․ «Բարձր գրականություն»

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և Վահրամ Ալազանի դուստրը` Հասմիկ Ալազանը զրուցում են «Տառապանքի ուղիներում» հուշագրության մասին։

Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրությունը ստալինյան բռնությունների լավագույն վկայագրություններից է։ Գրքում նկարագրված է ժամանակի դաժան մթնոլորտը, հատկապես մշակույթի ասպարեզում, հայ ժողովրդի արժանավոր զավակների ծանր ճակատագիրը։ 1930-40-ականների բանտային ռեժիմի մասին եղած փաստագրական առատ նյութը գրքին հաղորդում է ճանաչողական մեծ արժեք:

Back to top button