ԿարևորՀասարակություն
Ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավոր դադարեցվել են


Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ:
Նշվում է, որ մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց, տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանության վարչությունում:
Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:
Հունիսի 3-ի ուշ երեկոյան Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանի միջև։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է կարմիրբերետավոր ոստիկանը հարվածում քաղաքացուն: