ԿարևորՀասարակություն

«Դանիելյան» արվեստի կենտրոնի սաների սշխատանքները ցուցադրվել են նախագահական նստավայրում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները:

Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել է երեխաների ստեղծագործությունների ցուցահանդեսը, ինչպես նաև նրանց համար կազմակերպվել է ժամանցային ու մշակութային միջոցառում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և հյուրերի հետ ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, շրջել տաղավարներով և զրուցել երեխաների հետ:

Միջոցառման ավարտին ցուցահանդեսի մասնակիցները նկարչական պարագաներ են նվեր ստացել:

Կարդացեք նաև
Close
Back to top button