ԿարևորՀասարակություն

Սարալանջի փողոցում իրականացնում են մայթեզրերի մաքրման աշխատանքներ

Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչեւ Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկայնքով, շուրջ 5 կիլոմետր հատվածում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն արդեն մեկ շաբաթ իրականացնում է մայթեզրերի մաքրման աշխատանքներ։

Այսօր ավարտական փուլն է:

Հեռացվում են երթեւեկությանը խանգարող ծառաթփատեսակները, քարերը, տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբը։ Աշխատանքներին միացել է նաև ԵԱՍՄ համայնքային հիմնարկը։

Մինչև 18:00 նշված հատվածը երթևեկության համար փակ կլինի:

Back to top button