Մտքի ուժը

Ճարտարապետության և շինարարության  Հայաստանի ազգային համալսարանը` գյուտարարների համաշխարհային ասոցիացաների   ֆեդերացիայի անդամ․ «Մտքի ուժը»

Զարգացնել տնտեսությունը, մասնավորապես շինարարությունը՝ հետ չմնալով համաշխարհային զարգացումներից ու միտումներից։ 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական միտքն այժմ այդ հնարավորությունը ունի։ Բուհը դարձել է գյուտարարների համաշխարհային ասոցիացիաների ասամբլեայի անդամ` առաջինը Հայաստանում։

Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության տեխնոլոգիաների կազմակերպման ամբիոնի վարիչ Վարդգես Գրիգորյանը կարևորում է ձեռքբերումը։   

BIM  (շենքերի շինությունների տեղեկատվական մոդելավորում) տեխնոլոգիաներն ամբողջ աշխարհում են տարածում գտնում։ Նախագծման փուլում շատ ռիսկեր կրճատվում են ու այն շինարարության փուլ չի տեղափոխվում։ Սա ոլորտը համակարգելու հնարավարություն է տալիս՝ ասում է գիտնականը։

Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Աշոտ Մխիթարյանի ատենախոսության թեման կրկին շինարարության ոլորտին՝ այս դեպքում սողանքներին ու դրանց կանխարգելմանն է վերաբերում։

Մխիթարյանը BIM (շենքերի շինությունների տեղեկատվական մոդելավորում) տեխնոլոգիաների մասին գիտի ամեն ինչ։ Հայաստանում դեռ շենքերի շինությունների տեղեկատվական մոդելավորման կանոնակարգում չկա։ Բայց մասնավոր շինարարական ընկերությունները, որոնք աշխատում են արտերկրի հետ, տեխնոլոգիաներին ծանոթ են, կիրառում են, սակայն խնդրին պետք է պետական մոտեցում տրվի։ Հայաստանում գործող շինարարական նորմերով ու միջազգային չափանիշներով ամրաններում կիրառվող յուրաքանչյուր մետաղաձողի համար սահմանված բարձրություն կա։

Հենց դա է ապահովում ամրանի աշխատանքային ճիշտ բարձրությունը։ Վարդգես Գրիգորյանի առաջարկած ֆիքսատորը հնարավոր է արտադրել տարբեր նյութերից՝ փայտից, պլաստիկ թափոններից և այլն։ Ընդ որում՝ արտադրությունը հնարավոր է արագ կազմակերպել։

Ֆիքսատորն ունի նաև մի կարևոր առանձնահատկություն՝ տեղադրվում է միայն այն հատվածում, որտեղ անհրաժեշտ է ֆիքսել ամրանի բարձրությունը։

Հայաստանի բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը կառուցվել է խորհրդային տարիներին։ Դրանք կրել են 1988 թվականի երկրաշարժի ազդեցությունը, ենթարկվել են բնական մաշվածության: Բացի այդ, շենքերը նախագծվել և կառուցվել են 7-8 բալային կայունությամբ, ինչի արդյունքում ունենք բարելավման կարիք ունեցող «ծերացած» բնակֆոնդ։

Այսօրվա սեյսմակայունության շինարարական նորմը 9 և ավելի բալն է։ Այդ հաշվարկով են 1990-ից հետո կառուցվել շենքերը։ Այսինքն՝ դրանք բավարարում են նորմերի պահանջներին ու սեյսմակայուն են, վստահեցնում են փորձագետները։

Գյուտի հեղինակ Վարդգես Գրիգորյանը պատմում է, թե որ փուլում է իր գյուտը տնտեսության մեջ դնելու հարցը․ «Արդեն մի քանի ընկերություններ հետաքրքվել են առաջարկով ու ցանկանում են այն ներդրնել շենքեր կառուցելիս»։ Գիտնականները վստահ են՝ Հայաստանում իրենց առաջարկը շինարարության որակը կփոխի, իսկ գյուտարարների համաշխարհային ասոցիացաների ֆեդերացիայի անդամ դառնալը նոր որակ կբերի գիտական մտքին։

Back to top button