ԿարևորՄիջազգային

Կոնգրեսը հավանություն է տվել պարտքի շեմը բարձրացնելու գործարքին՝ կանխելով ԱՄՆ-ի դեֆոլտը

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել երկրի փոխառությունների սահմանաչափի վերացման գործարքին, հայտնում է BBC-ն։

Սենատում ձայների 63-36 հարաբերակցությամբ օրինագիծը հավանության է արժանացել։

Չորեքշաբթի երեկոյան նախաձեռնությունն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից։ Փաստաթուղթն այժմ ստորագրության կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Ամերիկացի առաջնորդը նախկինում բազմիցս հորդորել է օրենսդիրներին հավանություն տալ օրինագծին:

Օրինագծի վրա նրա ստորագրությունը կազատի ԱՄՆ-ին 31,4 տրիլիոն դոլար պարտքի աղետալի դեֆոլտից:

Կանխառեսվում է, որ հունիսի 5-ին երկիրը կգերազանցի իր պարտքի ընթացիկ շեմը:

Դեֆոլտը կսահմանափակեր կառավարության՝ ավելի շատ գումար վերցնելու կամ իր բոլոր հաշիվները վճարելու հնարավորությունը: Այն նաև սպառնում էր աղետալի հետևանքներ առաջացնել աշխարհում՝ ազդելով գների և այլ երկրներում հիփոթեքային դրույքաչափերի վրա:

Back to top button