Էկոսֆերա

Ինչո՞ւ չեն վերանում Երևանի ծառերի վնասատուները․ «Էկոսֆերա»

Երևանի բոլոր վարչական տարածքներում ծառերը վնասատուների դեմ սրսկվում են, բայց ազդեցությունը թեղիների ու հացենիների դեպքում թույլ է։ Ինչո՞ւ չի հաջողվում լուծել վնասատուներով հիվանդացած ծառերի խնդիրը։

Երևանի բնակիչները, խոսելով քաղաքի կանաչ զանգվածին վերաբերող խնդիրներից, նախ նշում են հիվանդ ծառերի ու վնասատուների առկայությունը, որոնք շատ դեպքերում անհարմարություններ են առաջացնում բնակիչների համար։

Լվիճներ, թեղու տերևակեր, բզեզներ․ սրանք ամենից տարածված վնասատուներն են, որոնք հանդիպում են մայրաքաղաքի ծառերի վրա։ Իհարկե, թիրախում թեղիներն են, որոնց զգալի մասը վարակված է վնասատուներով։

Միջատների դեմ պայքարի համար Երևանում արդեն մի քանի շաբաթ է սկսվել են ծառերի սրսկման աշխատանքները։

ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանն ասում է, որ ծառերը սրսկվում են այնքանով, որքանով հնարավոր է այն իրականացնելը։

«Ասում են՝ ծառերը սրսկվեն կբուժվեն։ Դա այդպես չէ, եթե նույնիսկ սրսկենք դեղերով, քիմիական ներգործություն ունեցող նյութեր կիրառեն, վստահեցնում եմ՝ շատ ավելի վատ է անդրադառնալու բնակչության առողջությանը։ Մենք իրականացնում ենք սրսկման աշխատանքները, ձեռք ենք բերել հատուկ տեխնիկա, բայց մեր ռեսուրսները սահմանափակ են։ Այս բարձիթողի վիճակը հնարավոր չէ մեկ-երկու տարում իմի բերել։ Բոլոր վարչական տարածքներում ծառերը ենթարկվում են սրսկման, բայց էֆեկտը թեղիների ու հացենիների մոտ չենք զգում, չի ազդում։ Մասնագետներն ասում են, որ զուտ քիմիական մեթոդ կիրառենք, բայց այս դեպքում էլ բնակչության առողջությանը սպառնացող խնդիր կա։ Այս դեպքում ծառի խնդիրը կլուծենք ժամանակավոր, ենթադրենք՝ մեկից երեք ամսով, բայց բնակչության առողջությանը մեծ վնաս կհասցնենք»,- ասաց նա։

Back to top button