Հայկական հարց

Անիշխանության և դասալքության համար պատասխանատու էին ազգային բոլոր կառույցները․ «Հայկական հարց»

Արամ Մանուկյանի, Հակոբ Զավրյանի, Մովսես Սիլիկյանի և այլ նվիրյալների ջանքերով իրականանում էր հայկական զինուժի կազմակերպումը։ 1918-ի փետրվար-մարտ ամիսներին հայկական համայնքներում կազմակերպվում էին կամավորական ջոկատներ։

Հայկական կորպուսի գլխավոր հրամանատար է նշանակվում գեներալ Թովմաս Նազարբեկյանը։ Այն բաղկացած էր երկու դիվիզիայից ու արևմտահայերի երկրապահ զորամասից։ Անդրանիկ Օզանյանը նշանակվում է ռազմաճակատի հրամանատար։ Նա ժամանում է Էրզրում, բայց մի շարք պատճառներով անկարող է լինում կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը։ Տիրող քաոսի, անիշխանության և դասալքության պատասխանատվությունը կրում էին ազգային բոլոր կառույցները և հատկապես Հայոց ազգային խորհուրդը։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Հայոց ազգային խորհուրդը և մայիսյան հերոսամարտերը»՝ մաս 2-րդ։

Back to top button