ԿարևորՀասարակություն

Այսօր եթերում ես եմ․ Ռադիոյի բակն ու եթերը՝ փոքրերին

Հանրային ռադիոն հունիսմեկյան տոնի առթիվ իր բակում էր հյուրընկալել Ռադիոյի մարդկանց փոքրիկներին՝ երեխաներին, թոռնիկներին, քույր-եղբայրներին։ Կավճանկարչություն, կտորից անուշաբույր տիկնիկների նկարազարդում, կավագործություն, նկարչություն էկոպայուսակների վրա, սեղանի թենիս, աղվեսաորս։ Բոլոր տարիքի երեխաները ՌադիոՏանն իրենց տանն էին զգում։ Ամենամանկական էներգետիկայով օրվա մասին Հանրային ռադիոյի ունկնդիրներին չէին կարող մեծահասակները պատմել։ Ռեպորտաժը պատրաստել է առաջին անգամ լրագրության մեջ իրեն փորձող Սուրեն Գրիգորյանը։ Նրան օգնել է Արուսյակ Կապուկչյանը։

Back to top button