ԿարևորՔաղաքական

Եվրոպական առաջնորդները կոչ են արել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին

Եվրոպական առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հարգել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ որքան հնարավոր է շուտ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ՝ ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններից հետո։

«Նրանք նաև հիշել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրման կարևորությունը։ Ի վերջո, նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանման կարևորությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնավորապես պնդել է թշնամական հռետորաբանության մեջ չտրվելու և խաղաղության վերադարձի ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 1-ին Քիշնևում կայացած Եվրոպական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններ են վարել։

Back to top button