ԿարևորՔաղաքական

Քննարկվել են անվտանգությունն ու իրավունքները, սահմանազատման հարցերն ու խաղաղության պայմանագիրը. Միշել

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ լավ հանդիպում է ունեցել նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

«Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր այն թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցեր, խաղաղության պայմանագիր»,-ասել է նա հանդիպումից հետո:

«Այս հանդիպումը լավ նախապատրաստություն էր հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա Բրյուսելում հուլիսի 21-ին։ Դա նշանակում է, որ մենք քրտնաջան աշխատում ենք, և մտադիր ենք աջակցել բոլոր դրական ջանքերին հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ես նաև հայտարարեցի, որ մտադիր եմ կրկին հրավիրել նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին և նախագահ Մակրոնին՝ Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպման շրջանակում։ Դա նշանակում է, որ մենք ամեն ինչ կանենք ԵՄ կողմից, որպեսզի օգնենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ավելի շատ առաջընթաց գրանցելուն»,-հավելել է Միշելը։

Back to top button