Հատվող եթեր

Հրանտ Թադևոսյան․ բնության սրտից ծնված նկարիչը․ «Հատվող եթեր»

«Գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի կտավները՝ լինի բնանկար, նատյուրմորտ, բոլորն էլ հայկական արմատներ ունեն, շատ խորը և ինձ շատ հարազատ արմատներ։ Հրանտ Թադևոսյանը եզակի բնանկարիչ է, մեծ արվեստագետ։ Ես հպարտ եմ, որ նա կա համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ և անսահման հպարտ եմ, որ նա իմ ընկերն ու ցեղակիցն է»։ Ահա այսպիսի տպավորիչ խոսքերով է բնութագրել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը շնորհալի և ճանաչված գեղանկարչին:

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի, նույն ինքը՝ Թաթոսի կտավներից յուրաքանչյուրն ասես մի հեքիաթ լինի՝ հյուսված Հայաստանի գեղատեսիլ բնության գրկում: Գույնի վարպետ, որի ողջ արվեստն ամփոփում է ազնվություն, անկեղծություն, բարություն, մարդասիրություն, բնության հանդեպ մեծ սեր ու նվիրվածություն։

Շնորհալի գեղանկարչի ծննդավայրը Շիրակ աշխարհն է: Իր երկրի, պատմամշակութային հուշարձանների, լեռների, բնապատկերների, Հայաստանի ամեն մի ծաղկի հմայքի մեծ սիրահարն է Հրանտ Թադևոսյանը:

Արվեստագետն իր ողջ կյանքն անմնացորդ նվիրում է արվեստին. տարիների ընթացքում ստեղծել է ոչ միայն բարձրարվեստ գործեր, այլև սերունդներ դաստիարակել։ Հարուստ և հետաքրքիր ճանապարհ է անցել արվեստագետը՝ ստեղծելով հրաշալի հավաքածու, որը հարստացրել և դեռ հարստացնելու է հայ արվեստը: Զրույց ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի հետ։

Back to top button