Հայագիտակ

Հին Նորքի մեղեդիները՝ երևանյան փառատոնում․ «Հայագիտակ»

Հին Նորքը համեմատաբար ուշ է մտել Երևանի տարածքի մեջ, բայց միշտ հայտնի է եղել որպես այգիներով, թթաստաններով լի ամառանոցային վայր, ուր ամռան տապից փախչում էին երևանցիները։

Նորքեցիները այսօր էլ պահպանում են շատ ավանդույթներ, որոնց էլ հենց նվիրված է հունիսի 11-ին կայանալիք «Նորքի բարձունքում» փառատոնը։

Չինարի ծառի հրապարակում և հարակից բակերում ու տներում կհյուրասիրեն տնական գինի, թափ կտան ու կհյուրասիրեն թութ, երեխաները կխաղան ազգային խաղեր։

«Հազարաշեն» կազմակերպության ղեկավար Կարինե Փանոսյանը, որը նաև փառատոնի կազմակերպիչն է, ասում է. «Հրավիրելու ենք տիկնիկագործների, բրուտների, ովքեր վարպետաց դասեր կանցկացնեն։ Տիկնիկային ներկայացումներ ևս կլինեն։ Երեկոյան արդեն կհնչի ժամանակակից երաժշտություն։ Մուտքն ազատ է լինելու»:

Նա հավելում է, որ փառատոնի նպատակն է մոռացումից փրկել հայկական ավանդույթները, հիշեցնել դրանք, տեր կանգնել մեր ունեցածին, թույլ չտալ, որ օտարները յուրացնեն մերը, ազգայինը։

Back to top button