ԿարևորՀասարակություն

Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։

«Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը հնարավորություն կտան այսուհետ ևս հաջողությամբ հաղթահարելու այն մարտահրավերները, որոնք ծառացած են Հայաստանի առջև քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել նախանշված բոլոր նպատակներին՝ ի շահ հայ ժողովրդի»,- ասված է շնորհավորհական ուղերձում:

Լուկաշենկոն նշել է, որ ակնկալում է կառուցողական երկխոսության շարունակություն՝ ուղղված հայ-բելառուսական համապարփակ գործընկերության զարգացմանը, ինտեգրման միավորումներում սերտ փոխգործակցությանը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությանը։

Back to top button