ԿարևորՀասարակություն

«Երևանի գինու օրեր»-ին որոշ փողոցներ փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևանի գինու օրեր» ամենամյա  փառատոնով պայմանավորված՝ հունիսի 2-ի ժամը 00:00-ից մինչև  հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ն ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները.

Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց-Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարպեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց-Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան: 


Back to top button