Երևանի քաղաքապետարանում անցկացվել է «դպրոցական ավագանու» նիստ


Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվել է «Դպրոցական ավագանու» նիստ: Ավագանիների դերում հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներն էին: Նիստը վարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Երևանի քաղաքապետարանը՝ երեխաների համար» խորագրով միջոցառմանը ներկա են եղել քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ, ոլորտի տեղական ու միջազգային մասնագետներ։
Նախապես ներկայացված 85 զեկույցից քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության ու հանրակրթության վարչությունների կողմից ընտրվել են 65-ը: Հենց այդ աշակակերտներն էլ հնարավորություն են ստացել հյուրընկալվել քաղաքապետարանում՝ որպես պատանի ավագանի:






Դպրոցական ավագանու նիստում օրակարգային 7 հիմնական հարց է եղել՝
- բակային տարածքների բարեկարգում և կառուցում,
- խաղահրապարակների ստեղծում ու սահմանազատում, կանաչ գոտիների ավելացում,
- մայթերի բարեկարգում,
- քաղաքային տրանսպորտի սակավություն,
- արտադպրոցական կրթական հաստատություններ համար առանձին ուղեգծերի ստեղծում:
Պատանիներն անդրադառնալով բնապահպանական և քաղաքաշինական մի շարք խնդիրների՝ խոսել են օդի աղտոտվածության, ճարտարապետական կոթողների պահպանության մասին: Բարձրաձայնվել է նաև ինքնագլորների ու թափառող շների խնդիրը:
Պատանի ավագանիները խոսել են քաղաքն առավել հարմարավետ դարձնելու և հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներից: Մասնավորապես, շեշտվել է ազատ տեղաշարժի ապահովման համար գետնանցումների, շենքերի հարմարեցման անհրաժեշտությունը: