Էկոսֆերա

Մեր երկրում մոդուլային ատոմակայանների կառուցման մասին վաղ է խոսել․ էներգետիկ ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյան․ «Էկոսֆերա»

Oրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ունեն Հայաստանի միջուկային կարողությունները զարգացնելու ծրագիր և պատրասվում են քննարկումներ սկսել մի շարք երկրների հետ, մասնավորապես՝ մեր երկրում մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորության շուրջ։

էներգետիկ ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանը մեզ հետ զրույցում ասում է, որ մեր երկրում մոդուլային ատոմակայանների կառուցման մասին վաղ է խոսել։ Այդ մասին հնարավոր է մտածել կամ խոսել միայն 2032 թվականից հետո, երբ Ռուսաստանը կամ ԱՄՆ կունենան ցամաքում միջուկային ռեակտորներ կառուցելու փորձ։

«Ռուսաստանը ցամաքում մոդուլային միջուկային բլոկ դնելու իրավունք կունենա 2031-32թթ․-ին, երբ իրենց մոտ՝ Սիբիրում կլինի նույնանման բլոկ որից հետո, կունենա 3 տարվա դրական աշխատանքի փորձ և «Ռոսատոմ»-ը և «ՄԱԳԱՏԷ»-ն թույլ կտան նրան երրորդ երկրում կառուցելու։ Այսինքն՝ ռուսական նման բլոկ մեզ մոտ կառուցելու հնարավորություն կարող է լինել միայն 2032թ․-ից հետո։ Նույնը վերաբերում է ԱՄՆ-ին, որը ևս ցամաքում չունի չդրված նման բլոկ։ Երբ նա կիրականացնի, մինչև 2030թ․-ը նոր իրավունք կունենա մեզ մոտ իրականացնելու․․․»։

Back to top button