Հաջողության նոտա

Երազանքն էլ գին ունի. օպերային երգիչ Գևորգ Հակոբյանի «Հաջողության նոտան»

Մտածում էր, որ իրավաբան, դատավոր կամ դատախազ է դառնալու, բայց հասկացավ, որ այդ աշխարհն իրենը չէ: Հետո հայտնվեց օպերային արվեստի կախարդական աշխարհում ու համոզվեց, որ իր տեղում է:

ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգիչ Գևորգ Հակոբյանն առաջին անգամ հանդես է եկել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում՝ կատարել է Մոսիի դերերգը: Հայ օպերային արվեստի պատմության մեջ նա դրամատիկ բարիտոնի երեք առանցքային դերերգերի ամենաերիտասարդ կատարողն է․ Մոսի՝ 23 տարեկանում, Դավիթ Բեկ՝ 25 տարեկանում և Արշակ Երկրորդ՝ 26 տարեկանում։

Նա որոշեց, որ գրավելու է մեծ բեմեր, և վստահ էր, որ կհասնի իր նպատակին: Կարծում է, որ մինչ օրս իր բոլոր երազանքներն իրականություն են դարձել: Ասում է՝ դրսում անդադար հյուրախաղերով հանդես գալն էլ ունի իր դժվարությունները, երբ կտրվում ես ընտանիքից, սիրելիներից ու ընկերներից, հայտնվում միայնության մեջ: Հաճախ չի կարողանում լցնել միայնությունն ու կարոտը:

Նրա համար ամենահաճելի պահն այն է, երբ հյուրախաղերից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարում Հայաստանում: Նա կարող էր ապրել այլ երկրում, բայց նախընտրեց մնալ հայրենիքում ու բազմաթիվ ելույթներ ունենալ աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում:

Back to top button