ԿարևորՄիջազգային

Մոսկվայի երկնքում անօդաչու թռչող սարքեր են խոցվել

Մոսկվայի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել, երեքշաբթի իր Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

«Այսօր առավոտյան Մոսկվայի որոշ շրջաններում բնակիչները լսել են պայթյունների ձայները. սա մեր հակաօդային պաշտպանությունն է։ Մոսկվային մոտենալիս մի քանի անօդաչու թռչող սարք է խոցվել»,- գրել է Վորոբյովը։

Նա բնակիչներին խնդրել է հանգստություն պահպանել։ «Բոլոր ծառայություններն աշխատում են, մենք ձեզ տեղյակ կպահենք»,- ընդգծել է Վորոբյովը։

Ավելի վաղ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով Մոսկվայում մի քանի շենք է վնասվել։ «Այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքերում փոքր վնասներ են հասցվել: Միջադեպի վայրում են քաղաքի բոլոր արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- ասվում է Սոբյանինի Telegram-ի պաշտոնական ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Back to top button