Մասնագիտություն

Մենք նրանց ենք վստահում ամենաթանկը՝ երեխաների առողջությունը․ «Մասնագիտություն»

Մանկաբույժը յուրաքանչյուրիս կյանքում առաջին բժիշկն է։ Նա գիտի երեխայի օրգանիզմի և վերջինիս զարգացման առանձնահատկություններն աճի յուրաքանչյուր փուլում, հսկում է փոքրիկ այցելուների զարգացումն ու առողջական վիճակը, ախտորոշում, բուժում՝ հիմք դնելով փոքրիկի առողջ կյանքին։

Որպեսզի երեխան մեծանա առողջ ու երջանիկ, չափազանց կարևոր է, որ ծնողն իմանա՝ ինչպես ճիշտ կազմակերպել փոքրիկի խնամքը կյանքի առաջին իսկ օրվանից։ Ծնողների և մանկաբույժի ամուր համագործակցության արդյունքում միայն փոքրիկը կունենա առողջ աճ և զարգացում: Որպես ինքնուրույն գիտություն՝ մանկաբուժությունը ձևավորվել է 19-րդ դարի 2-րդ կեսին։

Բժշկագիտության կարևորագույն բնագավառ է, որը զբաղվում է երեխաների առողջության ուսումնասիրությամբ և բժշկական օգնությամբ, ու այստեղ մասնագիտական գիտելիքները միայն բավարար չեն. մանկաբույժը պետք է ունենա լավ զարգացած միջանձնային հմտություններ ևս, հասկանա փոքրիկ այցելուի լեզուն:

Ու չնայած երեխաները հաճախ են վախենում սպիտակ խալաթով մարդկանցից, բայց նրբանկատ և բանիմաց մանկաբույժը հոգատարության ու հաճելի միջավայրում կդառնա փոքրիկի լավագույն բարեկամը:

Զրույց մանկաբույժ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ Սիրանուշ Էտիբարյանի հետ։

Back to top button