ԿարևորՄիջազգային

ՌԴ ՊՆ-ն Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումը «ահաբեկչություն» է որակում

ՌԴ Պաշտպանության նախարարությունը Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումը որակել է որպես «ահաբեկչություն»։

Գերատեսչությունից հայտնում են, որ օգտագործվել է ութ անօդաչու թռչող սարք, նշվում է, որ բոլորը խոցվել են։

«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմը անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մոսկվա քաղաքի օբյեկտների վրա»,- նշել են ՌԴ ՊՆ-ում։

«Հակառակորդի բոլոր անօդաչու թռչող սարքերը խոցվել են: Դրանցից երեքը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով, կորցրել են կառավարումը և շեղվել նախատեսված թիրախներից: Եվս հինգ անօդաչու թռչող սարք Մոսկվայի արվարձանում խոցվել է «Պանցիր-Ս» զենիթահրթիռային համակարգով», — հայտնում են նախարարությունից։

Ուկրաինայում դեռ չեն մեկնաբանել միջադեպը։

Back to top button