ԿարևորՏնտեսական

Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2020 թվականի համեմատ ավելացել է շուրջ 22,5 տոկոսով

ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ շարունակվել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

Բյուջեի կատարման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության տեղեկանքը ներկայացնելով` ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նախարարությունն ունի օրենքով հաստատված 13 ծրագիր եւ 58 միջոցառում, սակայն փաստացի իրականացվել է 12 ծրագիր եւ 63 միջոցառում: Նախարարության տարեկան բյուջեն սահմանվել էր 42,2 մլրդ դրամ, սակայն փաստացի իրականացվել է 53 մլրդ դրամի ծախս: Տարվա ընթացքում ճշտված պլանը կազմել է 55,7 մլրդ դրամ: Ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 95 տոկոս:

«Եթե համեմատենք 2020 թվականի հետ, ապա Էկոնոմիկայի նախարարության բյուջեն ավելացել է շուրջ 22,5 տոկոսով»,- արձանագրել է նախարարը:

Back to top button