Հայագիտակ

Անահիտների «Անահիտ» մարաթոնը․ «Հայագիտակ»

Օրերս Անահիտները հրավիրվել էին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան։ Նրանք հատվածաբար ընթերցեցին Աղայանի «Անահիտ» սիրված հեքիաթը, որը, ըստ էության, ոչ այնքան հեքիաթ է, որքան ծրագրային լուրջ գործ, որտեղ ամփոփված են գրողի հայացքները սիրո, ամուսնության, պետություն կառավարելու, արհեստների տիրապետելու մասին։

Կազմակերպիչը Հայուհիների ակումբն էր, որի ներկայացուցիչներ Անի Եղիազարյանն ու Շողանե Մելքոնյանը նպատակ ունեն տարին անցկացնել Անահիտի անվան տակ, լինել մարզերում, բացատրել արհեստների կարևորությունը ազգի ու ընտանիքի պահպանման գործում։

Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ասում է. «Հայ կնոջ դերը միշտ բացառիկ է եղել մեր հասարակության մեջ։ Հատկապես 19-րդ դարում շատ կարևորվեց կնոջ կրթության խնդիրը, քանի որ նա պետք է դաստիարակեր իր զավակներին, հայեցի մեծացներ»։

Անահիտը սիրված հերոսուհի և անուն է։ Վերջերս հաճախ է կիրառվում, բայց բուն հեքիաթի խորը փիլիսոփայությունը չի բացահայտում անգամ վերջերս նկարահանված անիմացիոն ֆիլմը։ Մարաթոնի նպատակն էր կարդալով հիշեցնել հեքիաթը։

Back to top button