Հայկական հարց

Հայոց ազգային խորհուրդը չվերացրեց հայության պառակտվածությունը․ «Հայկական հարց»

Արևմտահայ հասարակական-քաղաքական ուժերը 1917-ի մայիսին ստեղծել էին արևմտահայերի ազգային խորհուրդը, որը կարևոր դեր խաղաց Արևմտյան Հայաստանի վերաշինման և առևանգված հայ որբերին փրկելու գործում։ Ավելի քան չորս ամիս հետո արևելահայերը հիմնեցին իրենց ազգային խորհուրդը։ Հայոց ազգային խորհուրդ անվան տակ այդ կառույցը հավակնում էր դառնալ հայ ժողովրդի խնդիրների լուծմամբ զբաղվող քաղաքական բարձրագույն ղեկավար մարմին։

Իրականում այն չվերացրեց հայության երկու հատվածների միջև այդ ժամանակահատվածում առկա պառակտվածությունը՝ գտնելով, որ արևմտահայերի ազգային խոհուրդն իրավունք չուներ զբաղվել քաղաքական խնդիրներով։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Հայոց ազգային խորհուրդը և մայիսյան հերոսամարտերը»՝ մաս 1-ին։

Back to top button