ԿարևորՄիջազգային

ԵԱՀԿ դիտորդները հրաժարվում են Թուրքիայի ընտրություններն արդար անվանել

ԵԱՀԿ դիտորդները համատեղ հայտարարությամբ հրաժարվել են Թուրքիայի նախագահական ընտրությունները որակել որպես «արդար և ազատ»։

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է ձայների ավելի քան 52%-ով, ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների գրեթե 48%-ը, հայտարարել է Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեդ Յեները։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 1-ից ոչ շուտ։

«Այն դժվարին իրավիճակում, որում մենք գտնվում ենք Թուրքիայում, բայց բարձր մասնակցությամբ և այն գիտակցությամբ, որ մարդիկ ընտրություն ունեն իրական քաղաքական այլընտրանքների միջև, չափազանց անհեռատես կլինի ասել՝ նրանք ազնիվ են, թե ոչ, ազատ են, թե ոչ»,- ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ֆարահ Քարիմին մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։

Նա նշել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել ԵԱՀԿ-ի մեկնաբանությունները ԶԼՄ-ներում ընտրությունների կանխակալ լուսաբանման և ընդդիմության կողմից ԶԼՄ-ների հասանելիության բացակայության վերաբերյալ։

«Այնպիսի բարդ գործընթացը, ինչպիսին ընտրություններն են, դժվար է մեկ-երկու բառով բնութագրել, եթե իմ երեխաներին հարցնեք՝ երբ երկու թիմ ֆուտբոլ է խաղում, մի թիմը խաղակոշիկ ունի, մյուսը՝ ոչ, դա արդա՞ր է, թե՞ ոչ, ես չգիտեմ։ Հեշտ չէ, մենք պետք է գնահատեինք շատ ասպեկտներ, և մենք չենք ցանկանում այս գնահատականը կրճատել մեկ-երկու բառով»,- ասել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ֆրենկ Շվաբեն։

Նա նշել է, որ քվեարկության երկրորդ փուլն անցել է այնպիսի պայմաններում, «որը ոչ միշտ է համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների անցկացման պայմաններին»։

Back to top button