Խոշորացույց

Անձև քաոսից ծնվածը. Հայաստանն ու տարածաշրջանի խաղացողները. «Խոշորացույց»

Առաջին հանրապետությունն ստեղծվում էր անձև քաոսից, առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու բնորոշումն է հիշում պատմաբան Համո Սուքիասյանը։

Պատմաբանը նշում է, որ հաճախ է համեմատություններ արվում 1920-ի և 2020-ի միջև, համեմատելի է անգամ ռազմական գործողությունների սկիզբը` սեպտեմբերի վերջ. երկու դեպքում էլ Հայաստանը բախվեց մեծածավալ թշնամական ուժերի, մի դեպքում կորցրեց Կարսը, մյուս դեպքում` Շուշին։

Բայց միաժամանակ` 1920-ի պարտությունից հետո Հայաստանն ունակ չէր այլևս գոյություն ունենալ որպես անկախ պետություն, 2020-ի ծանր կորուստներից հետո Հայաստանը կարողանում է պահպանել անկախ պետականությունը։

Հայաստանի պետականությունը երկու դեպքում էլ վերստեղծվում էր մի տարածաշրջանում, որտեղ վերջին 200 տարվա ընթացքում խաղացողների փոփոխություն գրեթե չի եղել։

Համո Սուքիասյանը փաստում է, որ հատկապես կայսրությունները արտաքին քաղաքականության մեջ պահպանողական են։ Այս առումով ուսումնասիրելով տասնամյակների և հարյուրամյակների նրանց շարժառիթները, տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունքը, հաշվի առնելով դրանք` պետք է ռազմավարական քայլեր մշակել։

Այսօր էլ տարածաշրջանի հիմնական խաղացողներն են Ռուսաստանն ու Թուրքիան։ 19-րդ դարի 30-ականներից Պարսկաստանը` այժմ Իրանը, տարածաշրջանում ազդեցություն գրեթե չունի, իսկ պայմանական ասած միասնական Արևմուտքը այդ նույն շրջանում, ինչպես և այսօր, տարածաշրջանում առանձին չի գործում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունն ու տարածաշրջանի տերությունները. թեմայի շուրջ ենք խոսում  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանի հետ։

Back to top button