ԿարևորՍպորտ

World Challenge Cup․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող World Challenge Cup մրցաշարում:

Արթուրը եզրափակչում հենացատկ վարժությունում գրանցել է 14,799 արդյունք և դարձել մրցաշարի հաղթող։

Ավելի վաղ Դավթյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններում։

Դավթյանը աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Back to top button